Չինական «Տյանվեն» անօդաչու ավիատիեզերական սարքը մայիսի 15-ին բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters-ը՝ արձանագրելով, որ այդպիսով Չինաստանը դարձավ երկրորդ երկիրը՝ Միացյալ Նահանգներից հետո, որը վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի վրա:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս առնչությամբ շնորհավորական ուղերձ է հղել բոլոր այն անձանց, ովքեր ներգրավված են եղել առաքելության մեջ:
«Դուք չվախեցած մարտահրավերից, ցուցաբերեցիք գերազանցություն և մեզ դասեցիք մոլորակների հետազոտությունների առաջատար երկրների շարքերում»,- նշել է նախագահը:
Սարքը Մարսի վրա ուսումնասիրելու է մոլորակի մթնոլորտն ու մակերևույթը, փորձելու է գտնել ջրի կամ սառույցի հետքեր: