ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1992-2020թթ․ և 2020թ․ ժողովրդագրական գործընթացները

Վերջին շրջանում շատ են մտահոգություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետության որ նախագահի (ներկա փուլում վարչապետի) կառավարման ժամանակաշրջանում է տեղի ունեցել ամենամեծ արտագաղթը Հայաստանից։ Բնականաբար պետք է հաշվի առնել նաև ժամանակահատվածները, քանի որ նախորդ դարի 90-ականների սկզբի իրադարձությունների հետևանքով տեղի ունեցած արտագաղթն ամենամեծն է եղել։

1994թ․ հաջորդած տարիներին ևս տեղի ունեցած արտագաղթի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը զրկվել է հսկայական մարդկային ներուժից, որի հետևանքները ներկայումս ցայտունորեն արտահայտվում են։ 

Արտագաղթի խնդիրն այն է, որ դրա ցուցանիշները ներկայացնելու համար երբեմն օգտագործվում են ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների տվյալները, որոնք բուն միգրացիայի ցուցիչ չեն, սակայն այդ տվյալները ևս օգտագործվում են միգրացիայի մնացորդի հաշվարկման ժամանակ։ Հնարավոր է, որ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի ընդհանուր ցուցանիշը լինի դրական, սակայն միգրացիոն սալդոն՝ բացասական։ Եվ սրանից հետևում է այն ընկալումը, որ տեղի է ունեցել ներգաղթ, թեև միգրացիոն սալդոն ցույց է տալիս հակառակը։ Այս պարագայում, բնականաբար, միգրացիայի գնահատման ցուցիչ է համարվում միգրացիայի մնացորդի ցուցանիշը, որը, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում միայն 2020թ․ է դրական եղել, այն էլ կորոնավիրուսի հետևանքով փակ սահմանների և տեղաշարժերի սահմանափակման արդյունքում։ 

Աղյուսակ 1Մշտական բնակչության թվաքանակի փոփոխության բաղադրիչները 1992-2020թթ. (հազ մարդ)

ՏարիԲնակչության թվաքանակը տարեսկզբինԸնդհանուր հավելաճԲնական հավելաճՄիգրացիայի մնացորդԲնակչության թվաքանակը տարեվերջինՏարեկան հավելաճ/նվազում%
1992 3633,3-169,644,7-214,33463,7-4,67
19933463,7-107,031,6-138,63356,7-3,09
19943356,7-96,426,5-122,93260,3-2,87
19953260,3-11,524,1-35,63248,8-0,35
19963248,8-2,823,2-26,03246,0-0,03
19973246,0-7,820,0-27,83238,2-0,24
19983238,2-6,116,2-22,33232,1-0,19
19993232,1-5,212,4-17,63226,9-0,16
20003226,9-11,610,3-21,93215,3-0,36
20013215,3-7,08,1-15,13208,3-0,22
20023208,3-17,16,7-23,83191,2-0,53
20033191,2-17,49,8-27,23173,8-0,55
20043173,8-17,811,8-29,63156,0-0,56
20053156,0-19,211,1-30,33136,8-0,61
20063136,8-19,410,4-29,83117,4-0,62
20073117,4-20,113,3-33,43097,30,64
20083097,3-20,513,8-34,33076,8-0,66
20093076,8-21,616,8-38,43055,2-0,68
20103055,2-20,716,9-37,63034,5-0,68
20113034,5-13,115,4-28,53021,4-0,43
20123021,4+5,514,9-9,43026,9-0,18
20133023,9-9,814,6-24,43017,1-0,32
20143017,1-6,515,3-21,83010,6-0,22
20153010,6-12,013,9-25,92998,6-0,40
20162998,6-12,512,4-24,92986,1-0,42
20172986,1-13,410,6-24,02972,7-0,45
20182972,7-7,410,8-18,22965,3-0,25
20192965,3-5,69,8-15,42959,7-0,19
20202959,24,43,31,12964,3+0,20

Ինչ վերաբերում  է 2020թ․ գրանցված դրական ժողովրդագրական գործընթացներին, ապա Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է մշտական բնակչության թվաքանակի աճ: 1991թ․-ից ի վեր առաջին անգամ, նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակ սահմանների պայմաններում Հայաստանում գրանցվել է միգրացիայի մնացորդի դրական  ցուցանիշ, որը կազմել է 3300 մարդ։ Ընդ որում, 2018թ․ միգրացիայի մնացորդը բացասական էր՝ 18,2, իսկ 2019թ․՝ 15,4 հազար մարդով: Բնական հավելաճի, ինչպես նաև միգրացիոն դրական ցուցանիշի շնորհիվ է, որ Հայաստանի բնակչությունը 2020թ․ աճել է 4400 մարդով և տարվա վերջին կազմել է 2964,1 հազար մարդ:

Հայաստանի Հանրապետության բնական շարժի ցուցանիշները 2017-2020թթ (հազ մարդ)
2017201820192020
Բնակչության թիվը2972,92965,12959,22964,1
Ծնվածներ37699365743604136448
Մեռելածիններ637632605450
Մահացածներ27367256452625235571
Բնական հավելաճ103321085798791077
Ամուսնություն15214148221556112179
Ամուսնալուծություն3940381938793155
Սահմանահատումներիելքի և մուտքի հաշվեկշիռ, որից
Ընդհանուր-2689715313-652912093
ՀՀ անձնագրերով-36191-4588-458542786

1 Ծնվածներ

2020թ․ բնակչության շարժի դրական դրսևորումներից է ծնունդների բացարձակ թվի աճը, որը 2019թ․ համեմատ աճել է 1,1 տոկոսով կամ 407 երեխայով և կազմել 36․448 երեխա: Ընդ որում, ծնունդների ընդհանուր թվի 52,3 տոկոսը տղաներ են, իսկ 47,7-ը՝ աղջիկներ: Ծնունդների թվաքանակի աճի նախապայման է դիտարկվում վերարտադրողական տարիքի մարդկանց դրական սպասումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2020թ․ հուլիսի 1-ից մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերից, մասնավորապես 1-ին և 2-րդ երեխայի բարձրացված միանվագ դրամական նպաստից օգտվելու համար (1-ին երեխայի պարագայում՝ 50 հազար դրամ և 2-րդի պարագայում՝ 150 հազար դրամ, որը դարձավ 300 հազար դրամ) ծնողները, հնարավոր է, երեխայի ծնունդը պլանավորել էին 2020թ․ հուլիսի 1-ից հետո։ 

Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2020թ․ 1-ին կիսամյակում ծնունդների բացարձակ թիվը նվազել է 181-ով, իսկ 2-րդ կիսամյակում աճել է 588-ով, որոնց տարբերությունն էլ 2020թ․ գրանցված 407 երեխայի հավելաճն է։ Միաժամանակ, հարկ է նշել, որ կորոնավիրուսն ու Արցախյան 2-րդ պատերազմը որևէ ազդեցություն չեն ունեցել  ծնունդների վրա, քանի որ կորոնավիրուսի համավարակի տարածման պահին, այսինքն 2020թ․ մարտ ամսից հաշվարկած մինչև տարեվերջ, ծնունդներն արդեն իսկ պլանավորված էին։ 

3 Մեռելածիններ

Հարկ է նշել, որ վերջին տարիներին, նաև բժշկական ծառայությունների որակի բարձրացման հետևանքով մեռելածին նորածինների թվաքանակի կրճատում է դիտարկվում։

4 Մահացածներ

Կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան 2-րդ պատերազմն էականորեն ավելացրեցին մահերի թիվը, և 2020թ․ նախորդ տարվա համեմատ մահերի բացարձակ թիվն աճել է 35,1 տոկոսով կամ 9185 մարդով: Մահացածների այսպիսի բարձր ցուցանիշ վերջին անգամ Հայաստանում գրանցվել է 1988թ․, երբ Սպիտակի երկրաշարժի հետևանքով Խորհրդային Հայաստանում գրանցվել էր 35567 մարդու մահ: Մահացությունների աճի հիմնական պատճառ են հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացածների թվի ավելացումը՝ 2987-ով, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 841-ով, կորոնավիրուսից՝ 3405 մարդ և հիվանդացության ու մահացության արտաքին պատճառներից՝ 2136-ով ավելի գրանցված դեպքով: Ընդ որում, հիվանդացության և մահացության արտաքին պատճառներից բաժնում մահերի 2291 դեպք գրանցվել է Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ։

5 Բնական հավելաճ

Մահերի վերոնշյալ աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1991թ․-ից ի վեր արձանագրված բնական աճի ամենացածր ցուցանիշը, որը 2020թ․ կազմել է 1077 մարդ և նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 8778 մարդով: 

6․ Ամուսնություն և ամուսնալուծություն

Կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն ազդել են նաև պաշտոնապես գրանցված ամուսնությունների թվաքանակի վրա և 2020թ․, ի տարբերություն 2019թ․, նվազել է 3382 դեպքով և կազմել 12719 ամուսնություն: Նույն ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը կրճատվել է 725-ով և կազմել է 3155 դեպք: 

7․ Ելքի և մուտքի հաշվեկշիռ

Կորոնավիրուսային համավարակի հետևանքով փակ սահմանների և մասնավորապես 2020թ․ մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին տնտեսական և սոցիալական դժվարությունների հետևանքով ՌԴ-ից մեր հայրենակիցների մեծ ներհոսքով պայմանավորված՝ 2020թ․, 2011թ․-ից ի վեր առաջին անգամ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի՝ ՀՀ փաստաթղթերով գրանցումներն ունեցել են դրական ցուցանիշ՝ 42․786 մարդ: 2019թ․ ՀՀ փաստաթղթերով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական էր 6529 մարդով: 

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ