Երևանում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հատնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Գ. Համբարձումյանը այս տարվա մայիսի 15-ից  որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: