Ադրբեջանցի ընտանիքի անդամները պայթել են ականի վրա․ նրանց օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է․ Factor.am

Ադրբեջանի կողմից գրավված Աղդամ այցելած ադրբեջանցիների ընտանիքի անդամները պայթել են ականի վրա, գրում է Factor.am-ը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորներին օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է ականի վրա։

«Ամենուր ականներ են, ոտքդ ուր դնում ես՝ ականներ են։ Ցանկանում էինք օգնել վիրավորներին, սակայն մենք էլ ենք պայթել ականի վրա»,- Trend-ի հետ զրույցում պատմել է ականի պայթյունից վիրավորված Բահրուզա Աբդուլովը։

Նա նաև դիմել է մյուս ադրբեջանցիներին՝ հորդորելով զերծ մնալ Արցախի գրավյալ տարածքներ այցելելուց։

Նշենք, որ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով արդեն տասնյակ ադրբեջանցիներ են զոհվել՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: