Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում մեկնարկել են 3 բազմաբնակարան շենքերով նախատեսվող նոր թաղամասի շինաշխատանքները:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:«Կառուցվող նոր թաղամասի 3 շենքերից 2-ը կունենան վերգետնյա 12 հարկ և ստորգետնյա 1- հար, իսկ 1շենք կունենա 9 վերգետնյա և 1 հարկ ստորգետնյա հարկեր։

Կառուցվող թաղամասի շենքերում ընդհանուր առմամբ նախատեսված են՝ 2 սենյականոց` 47 բնակարան, 3 սենյականոց `138 և 4 սենյականոց ՝ 33 բնակարաններ: Ընդհանուր բնակելի մակերեսը կազմում է 1807,2 քառակուսի մետր։ Մասնաշենքերում նախատեսվում են նաև հասարակական նշանակության տարածքներ։ Կկառուցվեն միջհրապարակային ճանապարհ, ավտոկայանատեղի, կանաչապատ գոտիներ, կբարեկարգվի մերձակա տարածքը»,-հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ ներկա դրությամբ ավարտված են նոր թաղամասի կառուցման հողային աշխատանքները, շուտով կմեկնարկեն հիմքային շինաշխատանքները։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։Բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2023թվականին։