Ադրբեջանցիները կրակեցին ձին ընկավ, 80 գլուխ անասուն քշեցին տարան.Կութի վարչական շրջանի ղեկավար. Factor.am. տեսանյութ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ վարչական շրջանում թշնամին մայիսի 12-ից սկսած առաջ է եկել, դիրքեր դրել և պարբերաբար խախտում է տեղի բնակիչների անդորրը, գրում է Factor.am-ը։

Կութի վարչական շրջանի ղեկավար Սիմա Չիթյանը նշում է, որ բնակիչների շրջանում խուճապ չկա, բայց անհանգիստ են, արոտավայրերի խնդիր է առաջացել, վար ու ցանքն էլ արել են, բայց որոշ ուշացումներով։ Օրերս էլ ադրբեջանցի զինծառայողները կրակել են գյուղի անասնապահի ձիու ուղղությամբ, ձին ընկել է, եկել են 80 գլուխ անասուն քշել-տարել ու հետ չեն տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։