Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը երեկ ստացել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին դեղաչափը, հայտնում է նախարարի պաշտոնակատարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Ռուստամ Բադասյանը բոլորին հորդորում է պատվաստվել, քանի որ հաջորդ ալիքի դեպքում արդեն մարդկային կյանքերի փրկությունը մեր պատվաստումներից է կախված լինելու։
