«Հատկապես ինձ ճանաչողները որ ասում են՝ նվաստացրել եմ որևէ մեկին, անընդունելի է»,- Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում էր

«Հատկապես ինձ ճանաչողները որ ասում են՝ նվաստացրել եմ որևէ մեկին, անընդունելի է»,- Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում էր
«Հատկապես ինձ ճանաչողները որ ասում են՝ նվաստացրել եմ որևէ մեկին, անընդունելի է»,- Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում էր

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունին շատ են մտահոգել նախրեին Երեւանի դպրոցների տնօրենների հետ հանդիպումից հետո իր հասցեին սոցցանցերում հնչող քննադատությունները։

Նա չի բավարարվել այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին տված պարզաբանումով։

Քիչ անց նա ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ավտոմեքենայից և կրկին պարզաբանել, ըստ էության, որևէ նոր բան չի ասել, կրկնել է այն բացատրությունը, որ դա ոչ թե շեֆի և ենթակաների զրույց է եղել, այլ գործընկերների, վստահեցրել է, որ երկուսուկես ժամ տևողությամբ հանդիպմանը իրեն շատ կոռեկտ է պահել, և զարմացած է՝ ինչպես կարելի էր նվաստացուցիչ բան տեսնել իր պահվածքում։

«Հատկապես ինձ ճանաչող մարդիկ որ ասում են՝ Արայիկ Հարությունյանը նվաստացրել է որևէ մեկին, անընդունելի է»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարևորել էր օտարալեզու խորացված ուսուցմամբ դպրոցների բացումը՝նշելով, որ ժամանակին ինքն էլ նման դպրոց է ավարտել, ինչին Արայիկ Հարությունյանն արձագանքել էր. «Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»: Ավելին՝ նա տնօրենին ստիպել էր բոլորի ներկայությամբ նույն հարցն անգլերեն ասել՝ կասկածի տակ դնելով տնօրենի գիտելիքները։ Տնօրենը հարցը տվել էր անգլերեն: Արայիկ Հարությունյանն ավելի հեռուն էր գնացել․ իր ճշմարտացի լինելն ապացուցելու համար հայտարարել էր, թե տնօրենն իր հայերեն հարցի բառացի թարգմանությունը չի ասում։