Հաղորդվում է Ղազախստանում օդանավակայանը գրավելու և բանկեր թալանելու մասին

Ղազախստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բողոքի ցույցի մասնակիցները գրավել են երկրի օդանավակայանը, հաղորդում է Russia Today-ը:

«Օդանավակայանի անվտանգության ծառայությունից փոխանցեցին, որ օդանավակայանը գրավված է, և թռիչքները հետաձգվել են: Ամբողջ օրվա ընթացքում ուղևորներին վստահեցնում էին, որ բանակը պաշտպանում է օդանավակայանը, օդանավերը թռիչքներ են իրականացնում», -լրատվամիջոցներին հայտնել է բլոգեր Ալիշեր Էլիկբեևը:

Միաժամանակ, ըստ աղբյուրի, լուրեր են հաղորդվում, որ բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են բանկեր թալանել:

Ղազախստանում բողոքի ակցիաները, հիշեցնենք, սկսվել են այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին գազի սակագնի բարձրացման մասին: Բողոքի ակիցայի մասնակիցները զինված են: Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է իրավապահներից մի քանիսի սպանվելու մասին:

Հունվարի 1-ից Ղազախստանում մեկնարկած բողոքի մասսայական ակցիաների արդյունքում Ն. Նազարբաևը հրաժարական է տվել Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան փոխարինել է նախագահ Տոկաևը: