Սերգեյ Լավրովը Ֆիլիպպո Գրանդիի հետ քննարկել է տեղահանված անձանց ԼՂ վերադարձնելու հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցը»,- նշված է հաղորդագրությունում: