Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն ամենայն լրջությամբ Է դիտում 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար նախընտրական արշավի մասնակցության հնարավորությունը: Ապրիլի 19-ի երեկոյան այդ մասին նա հայտարարել Է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առաջին հերթին կցանկանայի ասել, որ մինչեւ այդ դեռ շատ հեռու Է»,- նշել Է Թրամփն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսիք են հաջորդ նախագահական ընտրություններին նրա մասնակցության շանսերը: Ըստ որում Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել Է, որ, ելնելով վերջին ընտրությունների արդյունքներից, որոնց ժամանակ նա կանխապես ստացել Էր 75 միլիոն ամերիկացիների ձայնը, իր համար պաշտպանության բարձր մակարդակ Է պահպանվում: «Ահա թե ինչ կասեմ. ես դրան (հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցության գաղափարին) վերաբերվում եմ ամենայն լրջությամբ: Ավելի քան լուրջ: Բայց իրավական տեսակետից եւ առայժ չԷի ցանկանա ընդարձակվել այդ մասին»,- ընդգծել Է Թրամփը:
Մարտ ամսին նախկին նախագահը հայտարարել Է, որ մտադիր Է երկրում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան 2022 թվականին, ընդունել վերջնական որոշում ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնին կրկին հավակնելու հնարավորության մասին: Ավելի վաղ նա վստահություն Է հայտնել, որ հանրապետականները շանսեր ունեն վերադարձնելու վերահսկողությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ 2022 թվականի ընտրությունների արդյունքներով: Փետրվարի 28-ին նախկին ղեկավարն Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողովում ելույթի ժամանակ հնարավոր Է համարել, որ կարող Է վերստին մասնակցել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: