Դատախազը միջնորդում է Գասպարիի պատժաչափի վերաբերյալ

Դատախազը միջնորդում է Գասպարիի պատժաչափի վերաբերյալ
Դատախազը միջնորդում է Գասպարիի պատժաչափի վերաբերյալ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահութամբ այսօր շարունակվեց նախկին քաղբանտարկալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա հիմնավոր համարեց անցյալ տարվա հոկտեմբեր 20-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց Գասպարիի կողմից «ներկաների եւ անցորդների անդորրը» եւ հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու, իր նկատմամբ ուշադրություն հրավիրելու հանգամանքները, գործով ձեռք բերված ապացույցները:

Դատախազն ասաց, որ Գասպարին չի ընդունել իր մեղադրանքը, սակայն նրա գործողությունները գնահատելով քրեաիրավական առումով, ասաց, որ նա հայհոյել է, վիրավորական արտահայտություններ թույլ տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ: Կարդալ ավելին