Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարդասպաններից մեկը մահացած է հայտնաբերվել.Factor

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սպա Ջեյմս Ուիլիսին մահացած են գտել Կատարի Ալ-Ուդեյդ ռազմաօդային բազայում, գրում է «Lenta»-ն։

Աղբյուրի համաձայն՝ իրանական հատուկ ծառայությունները Ուիլիսին ներառել էին Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ ներգրավված անձանց ցուցակում:

Ամերիկացի սպաի մահվան հանգամանքները պարզվում են։

Հունվարին «Քուդս»-ի ներկայիս հրամանատար, գեներալ Իսմայիլ Քաանին խոստացել էր վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ներգրավված են Սոլեյմանիի սպանության մեջ:

«Դուք այլևս չեք կարողանա հանգստանալ նույնիսկ տանը, և պակաս հավանական չէ, որ վրեժը ձեզ գտնի հենց այնտեղ»,- սպառնացել էր նա:

Այս մասին գրում է Factor.am-ը