Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:

Վահան Քերոբյանն այսօր մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչեւ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում.նոր հեռանկարներ» խորագիրը: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ԷՆ Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը եւ ԷՆ Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Յեգանյանը։

Այցի շրջանակում նախատեսված են մի շարք գործարար և պաշտոնական հանդիպումներ: