Լենա Նազարյանն անրադարձել է ընտրական հանցագործություններին համար խստացված պատիժներին:
«Խստացվում են ընտրական հանցագործությունների համար պատիժները: Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում:Ընտրակաշառք տալու համար՝ 2.000.000-4.000.000 դրամ կամ ազատազրկում 2-6 տարի ազատազրկում,-գրում է Նազարյանը՝ հավելելով, որ այս ամենում ամենակարևորը քաղաքական կամքն է:
Դպրոցներն ազատագրված են ընտրակեղծիք, հարկադրանք ու ստորաքարշություն անելու պարտադրանքից: Ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար և ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք տալը կամ ստանալը»: