«Գործող կառավարությունը ցայտնոտային վիճակում է և որպես կանոն նման վիճակումներում սխալների թիվը գնալով շատանում է». Ստեփան Դանիելյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը ներքաղաքական ներկա իրավիճակի մասին ներկայացնում ենք ստորեւ:

Գործող կառավարությունը թելից (հաստ պարանից) է կախված` չունի խորհրդարանում ազդեցություն, բայց ունի հանրության վստահությունը: Սակայն այդ վստահությունը հալչում է, որովհետև պարզունակ PR դրսևորումներով ու արդեն չաշխատող պոպուլիզմով այդ վստահությունը երկար չես պահի,-նշում է է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը՝ ֆեյսուքյան գրառման մեջ:

Այսօր միակ ռեսուրսը Քոչարյանի ու սև ուժերի վերադարձի վտանգն է, ու դրա համար շարունակելու են շեշտը դրա վրա դնել, այլ ելք չունեն: Բայց սա էլ երկար չի տևի:

Գործող կառավարությունը ցայտնոտային վիճակում է և որպես կանոն նման վիճակումներում սխալների թիվը գնալով շատանում է:

Հատկապես վճռական դեր է կարող խաղալ ուժային կառույցներում աճող դժգոհությունները ու անվտանգության ոլորտում կոպիտ սխալները:

Ցանկացած երրորդ ուժ կարող է կարճ ժամանակում նրանց տեղը լրացնել: Այս կառավարությունը իրոք ժամանակավոր է ու եթե այսպես շարունակվի եկող գարնան հնարավոր ընտրություններում հաղթելու հավանականությունը եթերային է դառնում:

Հ.Գ. Հիմնական սխալը անցումային փուլում կուսակցական կառավարության ստեղծումն էր ու ընտրությունների արագ չանցկացումը, որի մասին հենց սկզբում բազմիցս ասվել է»: