ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետական աջակցության շրջանակներում բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբը ներկայացնում է «Կորոնավիրուսային վարակը (ՔՈՎԻԴ-19) և հոգեբուժական հաստատությունները» զեկույցը։
Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խումբը ձևավորվել է 2017 թ․ առողջապահության նախարարի հրամանով։
Խմբում ներգրավված են անդամներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հանուն հավասար իրավունքների, Կանանց իրավունքների տուն, «Փինք», Իրական աշխարհ, իրական մարդիկ, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն, Կանանց ներուժի զարգացման կենտրոն, Մարդու իրավունքների տուն Երևան, Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ, Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպություններից։
Նշենք, որ Առողջապահության նախարարի հրամանով սահմանված է նաև Խմբի գործունեության կարգը, որի համաձայն՝ զեկույցը ներկայացվել է Նախարարություն՝ մեկնաբանություն ստանալու, սակայն Նախարարությունը սահմանված ժամկետում չի արձագանքել զեկույցին։
Ուստի՝ զեկույցը հրապարակվում է՝ առանց մեկնաբանությունների։
Զեկույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով