Ձեռքի բիոնիկ պրոթեզներն արդեն Հայաստանում են

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ձեռքի բիոնիկ պրոթեզներն արդեն Հայաստանում են` Զինվորի տանը: Այսօրվանից սկսում ենք Հայրենիքի պաշտպանների վերին վերջույթների պրոթեզավորումը:

Պրոթեզները ձեռք են բերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ»: