ՌԴ Տոմսկի մարզում 17 ուղևորով ինքնաթիռ է անհետացել

Ռուսաստանի Տոմսկի մարզի Բակչարսկի շրջանում անհետացել  Ան-28 ուղևորատար ինքնաթիռը, գրում է РИА Новости։ Այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 17 մարդ է եղել։ Ինքնաթիռը պատկանում է «Սիբիրի թեթև ավիացիա» ԲԲԸ-ին:

Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ավիավթար էր գրանցվել Կամչատկայում․ ուղևորատար Ան-26 ինքնաթիռը վայրէջքից առաջ կապի դուրս չէր եկել, իսկ ավելի ուշ հայտնաբերվել էին կործանված օդանավի բեկորները։ Ավիավթարի հետևանքով 28 մարդ էր զոհվել։