Երեւանում 15-ամյա տղան ինքնավնասում է արել.Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 

 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  52-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ  անչափահաս տղան տանը կտրել է երակները և տան դուռը չի բացում
Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է դուռը բացել ու պարզվել է, որ տանը 15-ամյա տղան, գտնվելով նյարդային վիճակում, խոհանոցային դանակով վնասել է իրեն: 


Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
 Օպերատիվորեն ժամանել է նաև  բժիշկների հերթապահ խումբը, որոնց շնորհիվ էլ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: