Հայաստանում հրդեհների թիվն աճել է

Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է.  2021 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհների 5 տոկոսանոց աճ: 

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այս տարի հրդեհների գերակշռող մասը գրանցվել է խոտածածկ տարածքներում:

Ամռան ամիսներին հրդեհների առաջացմանը նպաստում են նաև բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիները՝ անզգուշության հետևանքով: