Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներից երեքը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներից երեքը։Դրանցից մեկը՝ Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ, տասնյակ տարիներ շարունակ անխնամ վիճակում էր, իսկ հիմա արդեն լրիվ նոր կահավորմամբ հանձնվում է բնակիչներին։

Քաղաքապետարանից հայտնում են, որ մյուսը՝ «Նոր Արաբկիր»֊ը, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին, վերջերս բանակցությունների շնորհիվ մասնավորից վերադարձվեց համայնքին և հիմա սկսվել են հիմնանորոգման աշխատանքները՝ իր հիմնումից ի վեր առաջին անգամ։Ի

սկ քաղաքի սրտում գտնվող Սարյանի պուրակը վերանորոգվել է ըստ «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած գաղափարի, պահպանելով այգու մոդեռնիստական կոլորիտը։

Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման էլի մի քանի պրոյեկտ քաղաքապետարանն ավարտին կհասցնի ու կհանձնի բնակիչներին։