Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահներն այցելել են հայկական Շուշի

Մեկնարկել է Ադրբեջանի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Պակիստանի Ազգային Ասամբլեայի նախագահ Ասադ Կայսարի այցը ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաք, գրում է Factor.am-ը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեք երկրների խորհրդարանների նախագահներն արդեն Շուշիում են, որտեղ ծանոթանալու են, իբր, տեղի ունեցող  վերականգնողական աշխատանքներին։ Նրանց այցի օրակարգից այլ տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահներն առաջին անգամ եռակողմ նիստ անցկացրին, որից հետո կողմերը ստորագրեցին «Բաքվի հռչակագիրը»։