Արցախի պաշտպանության բանակը Ջրականում հայտնաբերել և տարհանել է մեկ զինծառայողի աճյուն

Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 29-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, և դրանց արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ  զինծառայողի աճյուն։ 

Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1619 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: