Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և

Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից հայ գերիների նկատմամբ ապօրինի դատավճռին։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գոգիան նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։

«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է

վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում

գրել է Գոգիան։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6 տարվա 

ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ ռազմագերների: