Ջրօգտագործողները խախտել են ջրօգտագործման թույլտվությունների պայմանները

Ջրօգտագործողները խախտել են ջրօգտագործման թույլտվությունների պայմանները
Ջրօգտագործողները խախտել են ջրօգտագործման թույլտվությունների պայմանները

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցները 2018թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են ուսումնասիրություններ ջրային ռեսուրսների փաստացի վիճակի և ՋԹ պայմանների կատարման վերաբերյալ:

Հայտնում են բնապահպանության նախարարությունից:

Նշվում է, որ ուսումնասիրությունների արդյունքում թվով 145 փհէկ-երում առկա էին ՋԹ պայմանի խախտում, մասնավորապես՝ ջրառի կետերը կահավորված չեն եղել ջրաչափական դիտակետով կամ ջրաչափով: 

«Այլ նպատակներով թվով 51 ջրօգտագործողի մոտ ևս հայտնաբերվել են ՋԹ պայմանների խախտումներ: Ջրօգտագործողների կողմից ՋԹ պայմանների վերոնշյալ խախտումների վերաբերյալ ծանուցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին»,- ասված է ԲՆ հաղորդագրության մեջ: