Մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը. օրակարգում 7 հարց է. տեսանյութ

Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին:

ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկանում են, որ նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում 7 հարց է, այդ թվում՝ ԱԺ նախագահի ու երեք փոխնախագահների ընտրություն, ԱԺ մշտական հանձնաժողովնեի ստեղծում ու դրանց նախագահների ընտրություն:

Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ կքննարկի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքում ներկայացված փոփոխությունները, որից հետո միայն՝ կառավարության գործունեության ծրագիրը: