Աջափնյակի՝ աշխատանքից ազատված վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում. Փաստինֆո

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Երևանի քաղաքապետարանից գրություն է ստացվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին Ոստիկանությունից։

Հարցին ի պատասխան, թե ի՞նչ խախտումների վերաբերյալ է գրություն ստացվել, Ոստիկանությունից ասացին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Մանրամասները՝ այստեղ