Նորընտիր ԱԺ-ի նիստը շարունակվում է. կայանալու են ընտրություններ

Այսօր շարունակվում է նորընտիր Ազգային ժողովի նիստը: Այսօրվա նիստի ընթացքում պետք է ընտրվեն ԱԺ փոխնախագահներ ու մշտական հանձնաժողովների նախագահներ:

Օգոստոսի 2-ին կայացած նիստում ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը: