ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանից ՀՀԿ-ի 52 տոմս է հայտնաբերվել. «Ռեստարտ»

ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանից ՀՀԿ-ի 52 տոմս է հայտնաբերվել. «Ռեստարտ»
ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանից ՀՀԿ-ի 52 տոմս է հայտնաբերվել. «Ռեստարտ»

ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամները, բացելով ԵՊԼՀ (Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան) նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանը, այնտեղից գտել են ՀՀԿ֊ի անդամատոմսեր։

Այդ մասին փոխանցում են «Ռեստարտ» նախաձեռնությունից՝ նշելով, որ ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, ծավալել է կուսակցական գործունեություն` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։

«Սույն դեպքի առթիվ քննադատական մեկնաբանություններից զերծ ենք մնում, քանի որ բոլորիս է հայտնի` ինչով են զբաղվել նախկինում ուսանողական նմանատիպ կառույցները։ 
Ուսանողական կառույցների տոտալ առողջացումը շարունակվում է։ Հավելենք` առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ»,- նշված է նախաձեռնության կողմից հրապարակված տեքստում։