Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2-րդ ու 15-րդ համարները կհրաժարվեն մանդատներից. «Արմենպրես»

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2-րդ ու 15-րդ համարները կհրաժարվեն մանդատներից. «Արմենպրես»
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2-րդ ու 15-րդ համարները կհրաժարվեն մանդատներից. «Արմենպրես»

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի 2-րդ համար` ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն ու 15-րդ համար` ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվելու են իրենց մանդատներից:

Այս մասին նրանք հայտնել են «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Որոշել եմ շարունակել իմ աշխատանքը, որպես վարչապետի խորհրդական: Երկու աշխատանքները միասին անհամատեղելի են: Վախենալու ոչինչ չկա»,- ասել է Սրբուհի Ղազարյանը:

Ցուցակի 15-րդ համար Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշել է, որ մանդատից հրաժարվելու է նաեւ այն պատճառով, որ գործադիր մարմնում աշխատելու ու տեղական ինքնակառավարման մարմնում գործառույթներ իրականացնելու մեջ շահերի բախման խնդիր է տեսնում՝ թեպետ օրենքը չի արգելում լինել վարչապետի խորհրդական ու ավագանի: