Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով:
Այս մասին «Հետք»-ին փոխանցել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Կայքի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայության կողմից պատգամավորի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունը դարձյալ քննել և բավարարել է դատավոր Մարինե Մելքոնյանը:
Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունն առաջին անգամ քննվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում` նույն դատավորի` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: