Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին․ Ալիև

Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերի մեծ մասն իրագործված է, բայց կան որոշ բաց հարցեր, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ռուսաստանը, որպես Ադրբեջանի հարևան և Հայաստանի մերձավոր դաշնակից, անկասկած, առանձնահատուկ դեր է խաղում այս տարածաշրջանում։ Դա բնական է ։

Մենք հույս ունենք, որ Ռուսաստանն այսուհետ ևս կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար և քայլեր կձեռնարկի կայուն խաղաղություն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին։ Դա մեզ անհանգստացնում է», – ասել է Ալիևը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իլհամ Ալիևը հայտարարել էր նաև, որ Հայաստանի կողմից փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը Ղարաբաղում կազմում է ընդամենը 25 տոկոս:

Այս մասին հայտնում է factor.am-ը։