ԱԺ հանձնաժողովը հետաձգել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը. «Արմենպրես»

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվել է «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի այսօրվա նիստում:

«Առաջինը պետք է քննարկվել «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Բայց հեղինակը մեզ տեղեկացրեց, որ հետաձգվում է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ կառավարությունը դեռևս շարունակում է օրենքի նախագծի ձևակերպումների հետ կապված հարցերը»,- ասել հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Նախագծի հեղինակները ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներն են: