Տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ․ԱԳՆ

ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք ԱԳՆ հետ կապ հաստատել թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով»։