Կապանում ավտոբուսը բախվել է շինության պատին. կա 7 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա  Սամվել Ղազարյանը իր վարած «Բոգդան» մակնիշի ավտոբուսով Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցում անվահեծանի կոտրվելու պատճառով կորցել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց ձախ և բախվել շինության պատին, գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը, ուղևորներ, Երևանի բնակիչ, 15-ամյա Ռաֆայել Ս.-ն, Կապանի բնակիչ, 42-ամյա  Տիգրան Գալստյանը, Կապան քաղաքի բնակիչ, 29-ամյա Անի Տոնոյանը,  Երևանի բնակիչ,  45-ամյա Մհեր Ստեփանյանը, Երևանի բնակիչ, 38-ամյա  Եվա Հարությունյանը և Երևանի բնակիչ, 41-ամյա Նորա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն: