Հինգշաբթի օրը Երևան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարներ Զոհրաբ Մնացականյանի և Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ: Նշվում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ջոն Բոլթոնը այս շաբաթ արդեն այցելել է Ռուսաստան: Նախատեսվում են նրա այցերը նաև Վրաստան և Ադրբեջան: