Վրաստանում տրանսպորտը չի գործի մինչև սեպտեմբերի 13-ը

Վրաստանի կառավարությանը կից գործող Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, հանրային տրանսպորտը չի գործի մինչև սեպտեմբերի 13 -ը: Այս մասին հայտնի դարձավ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է Ալիք Մեդիան։

Նշվում է, որ որոշումը կայացվել է իրավիճակի վերլուծության հիման վրա:

Հիշեցնենք` հանրային տրանսպորտը նախնական տվյալներով դադարեցրել էր գործունեությունը մինչև սեպտեմբերի 4 -ը: