Հրդեհ Կութ գյուղի մոտակայքում

Azerbaijanis set on fire the forests near the border village Kut in Gegharkunik Province of Armenia

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղին հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների հրդեհն ունի երկու օջախ․ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։