ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին նամակ են հղել շնորհավորելով Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ:
«Մենք պարտավորվում ենք շարունակել մեր ջանքերը ՝ ուղղված մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը և Արցախին անհրաժեշտության պահին աջակցելուն»,- ի մասնավորի ասված է նամակում:
