Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործը դատավոր Սահակյանի վարույթում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պյամանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանի վարույթում է:

Այդ մասին «Մեդիալաբը» տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Սերժ Սարգսյանը Խաչատուր Սուքիասյանից պահանջում է զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել: Հիշեցնենք՝ Խաչատուր Սուքիասյանը օգոստոսի 25-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր՝ «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։

Սարգսյանի փաստաբանն իր հերթին հայտարարել էր, որ եթե Սուքիասյանը չապացուցեց իր հայտարարությունը, ապա պետք է հերքումը հնչեցնի հենց ԱԺ ամբիոնից: