Այսօրվանից Վրաստանում մեկնարկում է «Պատվաստվիր և հաղթիր» խաղարկությունը

Այսօր՝ ժամը 12:00-ին, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար մեկնարկում է «Պատվաստվիր և հաղթիր» խաղարկությունը, հայտնում է Ալիք ՄԵդիան:

Վիճակախաղում ամեն օր խաղարկվելու է 100 — 500 լարի: Ամեն շաբաթ 1 000, 5 000 և 10 000 լարի, իսկ տարեվերջին՝ 100 000 լարի ՝ վերջնական խաղարկության համար:

Վիճակախաղին մեխանիկորեն մասնակցում են բոլոր պատվաստված անձինք` Վրաստանի ամբողջ տարածքով:

Վիճակախաղի համար ստեղծվել է հատուկ կայքէջ: Մանրամասն տեղեկությունների և վիճակախաղի արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ https://stopcov.lotto.ge/#/: