Ջրհեղեղներ Քոբուլեթիում

Հորդառատ անձրևները զգալի վնաս են հասցրել Վրաստանի Քոբուլեթի կուրորտային ավանին՝ հեղեղվել է Ագմաշենեբելի ու Ռուսթավելի փողոցների մի մասը, հայտնում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Ջուրը լցվել է շենքերի առաջին հարկերը, հեղեղվել են նաև կոմերցիոն տարածքներ։ Ագմաշենեբելի ու Ռուսթավելի փողոցի մի մասով երթևեկությունը սահմանափակվել է։

Առատ տեղումների պատճառով մի քանի գյուղերում սողանքային գործընթացներ են զարգացել: Աչկվի գետում ջրի մակարդակը բարձրացել է՝ հեղեղելով բնակելի շենքերը և գյուղատնտեսական նշանակության հողերը:

«Քոբուլետիս ցկալի» -ի փոխանցմամբ ՝ համապատասխան ծառայություններն աշխատանքներ են տանում ջրի պոմպավորման ուղղությամբ, միաժամանակ մաքրում են դրենաժային ուղիները: