Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստանա: Հիշեցնենք, որ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետություն:
Աստանայում Փաշինյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: