Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Ինչպես հայտնել են թուրքական լրատվամիջոցները, նիստի ընթացքում գնահատականներ են տրվելու Ուկրաինայում տիրող իրավիճակին: Նիստի ավարտից հետո սպասվում է Թուրքիայի նախագահի հայտարարությունը: