Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

Այսօր, սեպտեմբերի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ: