Մահացել է երգիչ Հայկոն

44 տարեկան հասակում մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: Նա արդեն մի քանի օր էր ինչ գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցում  (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ)։

Հիշեցնենք՝ Հայկոն (Հայկ Հակոբյան) ծանր վիճակում հոսպիտալացվել էր։ Նա արդեն մի շաբաթից ավելի է՝ գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցի (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ) վերակենդանացման բաժանմունքում ։