«Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը. «Ա1+»

«Սասնա ծռերի» նախընտրական ցուցակի առաջին տեղում լինելու է Վարուժան Ավետիսյանը, երկրորդ հորիզոնականում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Այս մասին «Ա1+»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է «Սասնա Ծռեր» Համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Վերջինս ղեկավարելու է նախընտրական շտաբը: