Արցախում հաստատվել է COVID-19-ի 5 նոր դեպք, 5 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

Արցախում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:

Մեկ օրում կատարվել է 56 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 180 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 149-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերով հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։