«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է

Շուրջ երկու շաբաթ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Տարբեր հատվածներում հրդեհի օջախների առկայությամբ և կրակի արագ տարածման վտանգով պայմանավորված՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել:

Հրդեհաշիջման աշխատանքներին՝ սկսած սեպտեմբերի 15-ից, յուրաքանչյուր օր ավելի քան 100 փրկարար ծառայող է մասնակցել»,- ասվում է հաղորդագրության մեջ: